Ավարտվել է Բավարիայի` Վերդերի դեմ խաղերում  անպարտելության ֆանտաստիկ շարքը

Ավարտվել է Բավարիայի` Վերդերի դեմ խաղերում անպարտելության ֆանտաստիկ շարքը

22/01/2024 - 00:13

Գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 0:1 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Վերդերից»։

Այս հանդիպումով ավարտվել է մյունխենյան ակումբի` «բրեմենյան երաժիշտների» դեմ խաղերում անպարտելիության ֆանտաստիկ շարքը։

«Վերդերը» «ռեկորդ մայսթերին» չէր կարողացել հաղթել կողմերի միջև կայացած նախորդ 28 պաշտոնական խաղերում` այդ ընթացքում կրելով 24 պատտություն. 4 անգամ էլ գրանցվել էր ոչ-ոքի։

«Վերդերը» վերջին անգամ «Բավարիային» հաղթել էր 2008 թ. սեպտեմբերի 20-ին` Բունդեսլիգայի շրջանակում առավելության հասնելով 5:2 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023