Անչելոտի. «Թոնի Ռյուդիգե՞ր, Թոնի ի՞նչ, ո՞վ է նա»🎥

Անչելոտի. «Թոնի Ռյուդիգե՞ր, Թոնի ի՞նչ, ո՞վ է նա»🎥

27/04/2022 - 10:53

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:4 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։

Հանդիպումից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին փոքրիկ հարցազրույց է տվել beIN Sports-ին, որի ընթացքում լրագրողը իտալացի մասնագետին հարց է տվել «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի մասին.

«Թոնի Ռյուդիգե՞ր։ Թոնի ի՞նչ։ Ո՞վ է նա (խմբ.` ծիծաղում է)։

Նա դեռևս «Չելսիի» ֆուտբոլիստ է և ոչինչ չեմ կարող ասել նրա մասին»,- նշել է «Պապա Կառլոն»։

Հիշեցնենք, որ Ռյուդիգերի ու լոնդոնյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, և արդեն կան հավաստի տեղեկություններ, որ գերմանացի պաշտպանը շատ մոտ է ազատ գործակալի կարգավիճակով «Ռեալի» շարքերը համալրելուն ու մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել «սերուցքայինների» հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023