Ճակատամարտ «Էթիհադում». Ման. Սիթին գերգոլառատ խաղում հաղթեց Ռեալին🎥

Ճակատամարտ «Էթիհադում». Ման. Սիթին գերգոլառատ խաղում հաղթեց Ռեալին🎥

27/04/2022 - 00:53

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։

Պեպ Գվարդիոլայի սաները պարզապես շոկային մեկնարկ էին պատրաստել մրցակցի համար, քանի որ արդեն 11-րդ րոպեի դրությամբ «քաղաքաբնակները» հաղթում էին 2:0 հաշվով։

Նախ 2-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Կևին դե Բրույնեն, ապա 11-րդ րոպեին վերջինիս փոխանցումից հետո աչքի ընկավ Գաբի Ժեզուսը։

Շոկային մեկնարկից հետո հանդիպումը մասամբ հանգստացավ, սակայն խաղակեսի վերջնամասում «Ռեալի» ֆուտբոլիստները կարողացան մեկ գնդակ հետ բերել։

«Արքայական» ակումբի ֆուտբոլիստների ակտիվ պրեսինգի արդյունքում մրցակիցը կորցրեց գնդակը սեփական կիսադաշտում, ինչի արդյունքում 33-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Կարիմ Բենզեման։

Կողմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում տանտերերը կրկին մեծ ճնշում էին գործադրում Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասի ուղղությամբ, ինչն էլ տվեց իր արդյունքը. 53-րդ րոպեին աչքի ընկավ Ֆիլ Ֆոդենը։

Այդուհանդերձ, հաջորդ իսկ գրոհին` 55-րդ րոպեին, Կառլո Անչելոտիի թիմը Վինիսիուս Ժունիորի ջանքերով կրկին կրճատեց հաշվի տարբերությունը` այն դարձնելով 2:3։

Նույնիսկ այսքանից հետո հանդիպումը չհանդարտվեց։

«Սիթին» բաց թողած երկրորդ գոլից հետո կրկին տիրեց նախաձեռնությանն ու 74-րդ րոպեին Բերնարդու Սիլվայի հիանալի հարվածի շնորհիվ հաշվը դարձրեց 4:2։

«Ռեալը» կրկին չհանձնվեց ու 81-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեց։

Գնդակին մոտեցավ Կարիմ Բենզեման, ով «պանենկա» ոճի հարվածով դարձավ գոլի հեղինակ ու այս խաղում արդեն երրորդ անգամ կրճատեց հաշվի տարբերությունը։

Խաղավերջում էլ Գվարդիոլայի թիմն ուներ առավելություն, սակայն միայն Ռուբեն Դիաշը երկու անգամ վրիպեց նպաստավոր դիրքից։

Ի վերջո, այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին. «Մանչեսթեր Սիթին» թրիլլերային խաղում հաղթեց 4:3 հաշվով։

Հավելենք, որ այս դիմականության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 4-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023