Ռյուդիգերն ընդունել է իսպանական գրանդի առաջարկը

Ռյուդիգերն ընդունել է իսպանական գրանդի առաջարկը

25/04/2022 - 14:43

«Չելսիի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա լոնդոնյան ակումբից։

Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գերմանացի պաշտպանը բանավոր համաձայնության է հասել «Ռեալ Մադրիդի» հետ։

Կողմերը դեռևս պայմանագիր չեն կնքել, սակայն վերջերս տեղի ունեցած նոր հանդիպումից հետո նրանք հասել են վերջնական համաձայնության։

29-ամյա պաշտպանը մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքելու «արքայական» ակումբի հետ, որի որոշ մանրամասներ դեռևս քննարկման փուլում են։

Ռոմանոն Instagram-ի իր էջում գրում է, որ Ռյուդիգերը «Չելսիի» նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո ակումբի ղեկավարությանն ու գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին հայտնել է հեռանալու որոշման մասին։

Նշվում է, որ այդ պատժամիջոցների սահմանումից հետո նոր պայմանագրի կնքման շուրջ Ռյուդիգերի ու «ազնվականների» միջև տեղի ունեցած բանակցությունները ձախողվեցին` մտնելով փակուղի։

Ռոմանոն հաստատում է, որ գերմանացի պաշտպանին իրենց շարքերում ցանկանում էին տեսնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն ու «Յուվենտուսը», սակայն 29-ամյա պաշտպանի ընտրությունը կանգ է առել հենց «Ռեալի» վրա։

Հավելենք, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նույնպես հաստատել է, որ Անտոնիո Ռյուդիգերը մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է ակումբից.

«Իրավիճակն այսպիսին է. նա ցանկանում է հեռանալ ու այդ մասին ինձ հայտնել է առանձնազրույցի ժամանակ։

Ես և ակումբն արել ենք ամեն ինչ, որպեսզի Ռյուդիգերը մնա, սակայն չենք կարող շարունակել պայքարել պատժամիջոցների դեմ։ Մեր ձեռքերը կապված են։

Ռյուդիգերը մեր առանցքային ֆուտբոլիստներից մեկն է և մինչև մրցաշրջանի ավարտն այդպես էլ կմնա, սակայն իրավիճակը հիասթափեցնող է»,- Տուխելի խոսքերը մեջբերում է BBC

Հիշեցնենք, որ Անտոնիո Ռյուդիգերը «Չելսիի» կազմում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 196 գոլի և 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023