Անչելոտի. «Բարսան ֆանտաստիկ թիմ է կառուցում»

Անչելոտի. «Բարսան ֆանտաստիկ թիմ է կառուցում»

01/08/2022 - 10:56

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, որ «Բարսելոնան» ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ավելի է ուժեղացել.

«Կարծում եմ` «Բարսելոնան» ֆանտաստիկ թիմ է կառուցում, սակայն ինձ անհանգստացնում է միայն «Ռեալը»։ Ես պետք է կենտրոնանամ միայն թիմիս վրա, չպետք է նայեմ ուրիշներին։

«Բարսան» այնպիսի թիմ է, որին միշտ պետք է հարգել։ Այս տարի նրանք կդառնան մեր մրցակիցը և պայքարելու են մինչև վերջ»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «բլաուգրանան» իրականացրել է արդեն 5 գործարք` ձեռք բերելով Անդրեաս Քրիստենսենին, Ֆրանկ Կեսիեին, Ռոբերտ Լևանդովսկիին, Ռաֆինյային, Ժյուլ Կունդեին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023