Անչելոտին ցանկանում է` ակումբի երկու ֆուտբոլիստներ հեռանան Ռեալից

Անչելոտին ցանկանում է` ակումբի երկու ֆուտբոլիստներ հեռանան Ռեալից

01/08/2022 - 17:33

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հույսեր չի կապում ակումբի աջ պաշտպան Ալվարո Օդրիոսոլայի և կենտրոնական հարձակվող Մարիանո Դիասի հետ։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 63-ամյա մասնագետը ցանկանում է` ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ երկու ֆուտբոլիստներն էլ հեռանան «արքայական» ակումբից։

«Ռեալի» ոչ մի խաղացող թիմի նախամրցաշրջանային շրջագայության ընթացքում ավելի քիչ խաղաժամանակ չի ստացել, քան Օդրիոսոլան և Դիասը:

Նշվում է, որ Օդրիոսոլան իր դիրքում Կառլո Անչելոտիի չորրորդ թեկնածում է։ Աջ պաշտպանի դիրքի հիմնական ֆուտբոլիստը Դանի Կարվախալն է, ում հաջորդում են համապատասխանաբար Լուկաս Վասկեսն ու 18-ամյա Վինիսիուս Թոբիասը։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Օդրիոսոլայի ծառայություններն առաջարկել են «Ինտերին», սակայն դեռևս հայտնի չէ, թե որ ակումբի կազմում մրցելույթները կշարունակի 26-ամյա ֆուտբոլիստը։

Նշվում է, որ իսպանացի պաշտպանն իրեն շատ պրոֆեսիոնալ է դրսևորում և լավ հարաբերություններ ունի «Ռեալում» իր թիմակիցների հետ։ Անչելոտին նրան թիմի կազմում չի տեսնում` բացառապես ֆուտբոլային նկատառումներից ելնելով։

Ինչ վերաբերում է Մարիանո Դիասին, ապա նույնիսկ Բորխա Մայորալի և Լուկա Յովիչի` «Ռեալից» հեռանալուց հետո դոմինիկցի հարձակվողը չի ստանում բավարար խաղաժամանակ, իսկ նրանից բաժանվելու հիմնական պատճառը բարձր աշխատավարձն է, որը կազմում է տարեկան 4.5 մլն եվրո։

Այդուհանդերձ, հենց բարձր աշխատավարձի գործոնն էլ այժմ խոչընդոտում է «Ռեալին», որպեսզի վաճառի 29-ամյա ֆուտբոլիստին։ Դիասի ծառայություններով հետաքրքրված ակումբները պատրաստ չեն նրան վճարել այդքան աշխատավարձ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023