Մանչեսթեր Սիթին մրցակիցներ չի ճանաչում 🎥

Մանչեսթեր Սիթին մրցակիցներ չի ճանաչում 🎥

10/02/2021 - 23:23

Անգլիայի գավաթի ՝ FA Cup-ի 1/8 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Սուոնսիի» դեմ։

Ինչպես և ենթադրվում էր, հանդիպման հենց մեկնարկային րոպեներից «քաղաքաբնակները» խաղը թելադրողի դերում էին։ Վերջիններս առաջին խաղակեսում մրցակցին գրեթե զրկել էին խաղը կազմակերպելու հնարավորությունից, քանի որ տիրում էին գնդակին 74%-ի չափով։

Առաջին խաղակեսի ընթացքում «Սուոնսիի» ֆուտբոլիստներն այդպես էլ չկարողացան հարվածել մրցակցի դարպասին, այնինչ, մանկունյական ակումը 4 անգամ դիպուկ հարվածեց որոնցից մեկն էլ 30-րդ րոպեին պսակվեց գոլով։ Այն իր անվան դիմաց գրանցեց հյուրերի պաշտպան Կայլ Վոլքերը։ Կողմերն ընդմիջման գնացին Պեպ Գվարդիոլայի սաների նվազագույն հաշվով առավելության պայմաններում։

Բովանդակային առումով երկրորդ խաղակեսը առաջինի տրամաբանական շարունակությունն էր։ Գնդակին անընդհատ տիրող «Սիթին» երկրորդ խաղակեսի հենց մեկնարկին՝ 47-րդ րոպեին, Ռահիմ Սթերլինգի գոլի շնորհիվ արդեն հաղթում էր երկու գնդակի առավելությամբ։

Անցավ ևս 3 րոպե, և հաշիվն արդեն խոշոր էր։ Բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը դարձավ իր թիմի երրորդ գոլի հեղինակը։

Ոչինչ չէր հուշում այն մասին, որ տանտերերը կարող էին գրավել «Մանչեսթեր Սիթիի» դարպասը, քանի որ մինչև 77-րդ րոպե «Սուոնսիի» տղաները ոչ մի հարված չէին կատարել «քաղաքաբնակների» դարպասին։ Հենց նշված րոպեին կատարելով առաջին դիպուկ հարվածը՝ Սթիվ Կուպերի սաները «թրջեցին» հանդիպման հաշիվը՝ դարձնելով այն 1։3, իսկ գոլն իր անվան դիմաց է գրանցում տանտերերի անգլիացի հարձակվող Մորգան Ուիտակերը։

Այս գոլից հետո «Սիթիի» տղաներն ունեին հաշվի մեջ երեք գնդակի առավելությունը վերականգնելու հնարավորություն, սակայն այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին։

Հանդիպումն ավարտվեց Պեպ Գվարդիոլայի սաների հաղթանակով 3։1 հաշվով, ինչը մանկունյական ակումբին դուրս բերեց Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչ։

«Սուոնսին» այս պարտությամբ լքում է մրցաշարը։

Հատկանշական է, որ «Մանչսթեր Սիթին» վերջին 15 հանդիպումներում միմիայն հաղթանակած է լքում խաղադաշտը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023