Չեմպիոնների լիգա. հայտնի դարձան խմբային փուլի բոլոր մասնակիցները

Չեմպիոնների լիգա. հայտնի դարձան խմբային փուլի բոլոր մասնակիցները

25/08/2022 - 02:34

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման փուլը, ինչի արդյունքում հայտնի դարձան ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլի բոլոր մասնակիցները։

ՉԼ խմբային փուլի ուղեգիր են նվաճել հետևյալ ակումբները.

«Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա», «Ատլետիկո Մադրիդ», «Սևիլիա» (բոլորը` Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Չելսի», «Տոտենհեմ» (բոլորը` Անգլիա), «Միլան», «Ինտեր», «Յուվենտուս», «Նապոլի» (բոլորը` Իտալիա), «Բավարիա», «Ֆրանկֆուրտ», «Բորուսիա Դորտմունդ», «Լայպցիգ», «Բայեր» (բոլորը` Գերմանիա), ՊՍԺ, «Մարսել» (երկուսն էլ` Ֆրանսիա), «Այաքս» (Հոլանդիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա), «Բենֆիկա», «Պորտու», «Սպորտինգ Լիսաբոն» (բոլորը` Պորտուգալիա), «Ռեյնջերս», «Սելթիկ» (երկուսն էլ` Շոտլանդիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Մաքքաբի Հայֆա» (Իսրայել), «Կոպենհագեն» (Դանիա), «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա), «Բրյուգե» (Բելգիա)։

Հավելենք, որ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա այսօր` օգոստոսի 25-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023