Այսօր  Արարատ-Արմենիան կիմանա իր ՉԼ մրցակցին․ հայտնի են հավանական մրցակիցները

Այսօր Արարատ-Արմենիան կիմանա իր ՉԼ մրցակցին․ հայտնի են հավանական մրցակիցները

09/08/2020 - 11:25

Այսօր՝ օգոստոսի 9-ին, շվեյցարական Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Վիճահականությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 14։00-ին, որի ընթացքին կարող եք հետևել մեր կայքում:

Որակավորման առաջին փուլին մասնակցելու են 33 ակումբներ, որոնց կմիանա նաև նախնական որակավորման փուլի հաղթողը։ Այդ փուլի եզրափակիչ են դուրս եկել Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող «Լինֆիլդը» և Կոսովոյի չեմպիոն «Դրիտան», որոնց միջև վճռորոշ խաղը տեղի կունենա օգոստոսի 11-ին։

Այսօր իր մրցակցին կիմանա նաև Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն «Արարատ-«Արմենիան»։ Երևանյան ակումբի հավանական թեկնածուներն են Բուլղարիայի չեմպիոն «Լյուդոգորեցը», Ռումինիայի չեմպիոն «ՉՖՌ Կլուժը», ինչպես նաև Կիպրոսի չեմպիոն «Օմոնիան»։

Հավելենք, որ խաղերը կայանալու են օգոստոսի 18-ին և 19-ին։ Դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ խաղից, իսկ թե ում դաշտում է կայանալու հանդիպումը, կորոշի վիճակահանությունը։

✨Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի մեր հնարավոր մրցակիցներն են.«Լուդոգորեց» – Բուլղարիա«Կլուժ»- Ռումինիա…

Gepostet von FC Ararat-Armenia am Samstag, 8. August 2020
# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023