Աղբյուր. «Ռեալը» ցանկանում է վերադարձնել Ռոնալդուին»

Աղբյուր. «Ռեալը» ցանկանում է վերադարձնել Ռոնալդուին»

02/05/2022 - 11:57

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, վերադառնա «Ռեալ Մադրիդ»։

Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, չնայած մանկունյական ակումբը 2021/22 մրցաշրջանը ձախողեց, «Ռեալը» հիացած է 37-ամյա ֆուտբոլիստի արդյունավետությամբ և մտադիր է վերադարձնել նրան։

Հաղորդվում է, որ պորտուգալացի գոլահարը նույնպես դեմ չէ վերադառնալ «արքայական» ակումբ։

Նշենք, որ Ռոնալդուի և «կարմիր սատանաների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, որն ունի ևս մեկ տարով երկարաձգելու կետ։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2009-2018 թթ. արդեն հանդես է եկել «Ռեալի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 438 հանդիպում` դառնալով 450 գոլի և 132 գոլային փոխանցման հեղինակ։ Նա մադրիդյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023