Աղբյուր. «Պերեսը ֆուտբոլիստներին ասել է, որ Մբապեն չի տեղափոխվելու Ռեալ»

Աղբյուր. «Պերեսը ֆուտբոլիստներին ասել է, որ Մբապեն չի տեղափոխվելու Ռեալ»

21/05/2022 - 11:02

Լրագրող Գիլեմ Բալագեն նշել է, որ «Ռեալ Մադրիդը», ամենայն հավանականությամբ, ձախողել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը.

«Ֆլորենտինո Պերեսը հանդերձարանում ֆուտբոլիստներին ասել է, որ Մբապեն չի տեղափոխվելու «Ռեալ»։ Քիչ առաջ են ինձ այս տեղեկությունը հայտնել։

Եկե՛ք սպասենք Մբապեի հայտարարությանն ինչ-որ բան հաստատելուց առաջ»,- գրել է լրագրողը Twitter-ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ 23-ամյա հարձակվողի ու փարիզյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է ս/թ հունիսի 30-ին, ինչից հետո, հնարավոր է, ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։

Ավելի վաղ Մբապեի մայրը` Ֆայզա Լամարին հայտնեց, որ իր որդին թե՛ «Ռեալի» և թե՛ ՊՍԺ-ի հետ պայմանագիր է համաձայնեցրել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023