Աղբյուր․ «ՊՍԺ-ն պաշտոնանկ է արել Տուխելին»

Աղբյուր․ «ՊՍԺ-ն պաշտոնանկ է արել Տուխելին»

24/12/2020 - 15:29

Մի շարք հեղինակավոր պարբերականներ հաստատում են, որ ՊՍԺ-ն պաշտոնանկ է արել ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։

Այդ մասին The Guardian-ի լրագրող Ֆաբրիիցո Ռոմանոն գրում է․

«Թոմաաս Տուխելը հեռացվել է ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից։ Խաղն ավարտված է և շուտով ամեն ինչ կհայտարարվի պաշտոնապես»։

Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, գերմանացի մասնագետը պաշտոնից ազատվել է դեկտեմբերի 23-ին՝ երեկոյան։ Նման որոշում կայացրել է փարիզյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն։

Բանն այն է, որ մի շարք աղբյուրներ հաստատում են, որ 47-ամյա մասնագետը ակումբում կոնֆլիկտներ ունի մի շարք ֆուտբոլիստների հետ, իսկ ակումբի ղեկավարությունը դժգոհ է «Փարիզի» գրնացած վերջին արդյունքներից։

Նշվում է, որ Տուխելին փոխարինելու ամենահավանական թեկնածուն «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն է, ով արդեն Փարիզում է և առաջիկա ժամերին ակումբը կհայտարարի Տուխելի հեռացման և Պոչետինոյի նշանակման մասին։

Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում ՊՍԺ-ն վաստակած 35 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ 1 միավորով հետ մնալով առաջնությունը գլխավորող «Լիոնից» և «Լիլից»։ Հավելենք նաև, որ «Փարիզը» Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության շրջանակում դուրս է եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Բարսելոնայի» դեմ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023