Աղբյուր․ «Այսպես շարունակվելու դեպքում Մխիթարյանը կվերադառնա Արսենալ»

Աղբյուր․ «Այսպես շարունակվելու դեպքում Մխիթարյանը կվերադառնա Արսենալ»

05/02/2020 - 16:52

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընթացիկ մրցաշրջանում վնասվածքները հանգիստ չեն տալիս, այդ պատճառով իտալական ակումբը չի կարողանում օգտվել հայ կիսապաշտպանի ծառայությունից այնպես, ինչպես կցանկանար։

Ինչպես տեղեկացնում է Il Messaggero-ն, Մխիթարյանը չի արդարացնում հռոմեական ակումբի մարզչական շտաբի սպասելիքները, քանի որ արդեն քանի ամիս է պարբերաբար վնասվածքներ է ստանում։ Նշվում է, որ նրան ձեռք են բերել «Լիվերպուլ» տեղափոխված Մոհամեդ Սալահին փոխարինելու համար։

Corriere dello Sport-ի փոխանցմամբ՝ երբ 31-ամյա կիսապաշտպանը վերադառնա խաղադաշտ, իսկ դա տեղի կունենա փետրվարի 15-ից ոչ շուտ, նա իրեն դրսևորելու վերջին հնարավորությունը կստանա։ Երկու կողմերի համար էլ բավականին շահավետ կլինի, եթե Մխիթարյանը մնա «Ռոմայում», սակայն նա պետք է ապացուցի, որ կարող է խաղադաշտում մնալ նաև առանց վնասավածքի։ Դրա համար Հենրիխից կպահանջվի մինչև մրցաշրջանի ավարտը գոնե պատրաստ լինել հանդիպումների համար։ Եթե Մխիթարյանը շարունակի վնասվածքներ ստանալ, ապա ստիպված կլինի վերադառնալ «Արսենալ»։

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023