Աղբյուրներ․ «Ռոնալդ Կումանը կդառնա Բարսելոնայի գլխավոր մարզիչ»

Աղբյուրներ․ «Ռոնալդ Կումանը կդառնա Բարսելոնայի գլխավոր մարզիչ»

17/08/2020 - 17:31

«Բարսելոնան» վերջնական համաձայնության է հասել Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ։ 57-ամյա մասնագետը «նարնջագույնների» հետ կխզի պայմանագիրը՝ դառնալով կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ։ Կողմերը կնքելու են երեք տարվա պայմանագիր։

Այդ մասին արդեն տեղեկացնում են ամենահանրահայտ աղբյուրները՝ իտալացի լրագրողներ Նիկոլո Սկիրան, Ֆաբրիցո Ռոմանոն, Ջիանլուկա դի Մարցիոն, իսպանացի լրագրող Դավիդ Ամոյալը, Twitter-յան հանրահայտ Transfer News էջը, BBC-ի, LaLigaTV-ի լրագրող Գիլեմ Բալագեն և այլ շատ ու շատ վստահելի աղբյուրներ։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ՉԼ քառորդ եզրափակչի շրջանակում 2։8 հաշվով խայտառակ պարտություն կրեց «Բավարիայից», ինչից հետո ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ ակումբը Կիկե Սետիենին ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023