Ալֆոնսո Դևիսը հավաքական վերադարձը Կյուրասաոյի դեմ խաղում տոնեց դուբլով 🎥

Ալֆոնսո Դևիսը հավաքական վերադարձը Կյուրասաոյի դեմ խաղում տոնեց դուբլով 🎥

10/06/2022 - 16:35

Կանադայի հավաքականը Վանկուվերում ընկերական հանդիպում է անցկացրել Կյուրասաոյի ընտրանու դեմ` հաղթելով 4:0 հաշվով։

Երկար դադարից հետո Կանադայի հավաքական վերադարձավ թիմի առաջատար Ալֆոնսո Դևիսը, ով տևական ժամանակ բուժվում էր սրտամկանի բորբոքումից, ինչը նրա մոտ ախտորոշվել էր դեռևս սույն թվականի հունվարին։

Հավաքական վերադարձը 21-ամյա լատերալը տոնեց դուբլով և երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։

Կանադացիների կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Սթիվեն Վիտորիան ու Լուկաս Կավալինին։

Նշենք, որ Ալֆոնսո Դևիսը վերջին անգամ Կանադայի կազմում հանդիպման մասնակցել էր 2021 թ. նոյեմբերի 17-ին, երբ աշխարհի 2022 թ. առաջնության ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու որակավորման փուլի 8-րդ տուրում իր թիմին օգնեց 2:1 հաշվով հաղթել Մեքսիկային։

Հիշեցնենք, որ Կանադայի հավաքականը ԱԱ-2022-ի ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու որակավորման փուլի շրջանակում զբաղեցրեց 1-ին հորիզոնականն ու 36 տարի անց նվճաեց մրցաշարի խմբային փուլի ուղեգիր։

Կանադացիները Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության շրջանակում ընդգրկվել են F խմբում և կմրցեն Բելգիայի, Խորվաթիայի ու Մարոկկոյի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023