Ազգերի լիգա. Շոտլանդիան կամային հաղթանակ տոնեց Իռլանդիայի նկատմամբ🎥

Ազգերի լիգա. Շոտլանդիան կամային հաղթանակ տոնեց Իռլանդիայի նկատմամբ🎥

25/09/2022 - 01:00

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբում Շոտլանդիայի հավաքականը Գլազգոյի «Հեմպդեն պարկ» մարզադաշտում մրցեց Իռլանդիայի ընտրանու դեմ։

Շոտլանդացիների համար բավական բարդ հանդիպում ստացվեց, քանի որ հյուրերը, Ջոն Էգանի խփած գոլի շնորհիվ, 18-րդ րոպեից սկսած, հաղթում էին 1:0, սակայն երկրորդ խաղակեսում Սթիվ Կլարկի թիմը բեկեց հանդիպման ընթացքը` հաղթելով 2:1 հաշվով։

Տանտերերին հաղթանակ պարգևեցին Ջեք Հենդրիի և Ռայան Քրիստիի խփած գոլերը։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Հայաստան 0:5 Ուկրաինա

B դիվիզիոնի 1-ին խումբը 5-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. Շոտլանդիա – 12 միավոր
  2. Ուկրաինա – 10 միավոր
  3. Իռլանդիա – 4 միավոր
  4. Հայաստան – 3 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023