Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց Ուկրաինայի դեմ խաղում🎥

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց Ուկրաինայի դեմ խաղում🎥

24/09/2022 - 18:50

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Ուկրաինայի դեմ։

Ցավոք, մեր ընտրանին ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին` պարտվելով 0:5 հաշվով։

Ուկրաինացիների կազմից դուբլի հեղինակ դարձավ Արտյոմ Դովբիկը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեքսանդր Տիմչիկը, Ալեքսանդր Զուբկովն ու Դանիլո Իգնատենկոն։

Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

Շոտլանդիա – Իռլանդիա

Ներկա պահին B դիվիզիոնի 1-ին խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Ուկրաինա – 10 միավոր
  2. Շոտլանդիա (անցկացրած 4 հանդիպում) – 9 միավոր
  3. Իռլանդիա (անցկացրած 4 հանդիպում) – 4 միավոր
  4. Հայաստան – 3 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023