ԱԱ-2026. Հորդանանի հավաքականի հայտացուցակը 📸
ԱԱ-2026. Հորդանանի հավաքականի հայտացուցակը 📸
04/06/2026 - 14:31

Հորդանանի ազգային հավաքանի գլխավոր մարզիչ Ջամալ Սելամին հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ` Յազիդ Աբդուլեյլա («Ալ Հուսեյն»), Աբդալահ Ալ Ֆախուրի («Ալ Վեդաթ»), Նուրեդին Բանի Աթիյա («Ալ Ֆեյսալի»)։

Պաշտպաններ` Էհսան Հադադ, Սայիդ Ալ Ռոսան, Սալիմ Օբեյդ (բոլորը` «Ալ Հուսեյն»), Յազան Ալ Արաբ («Սեուլ», Հարավային Կորեա), Աբդալա Նասիբ («Ալ Զավրա», Իրաք), Հոսամ Աբու Դահաբ, Անաս Բադավի (երկուսն էլ` «Այ Ֆեյսալի»), Մոհամեդ Աբուալնադի («Սելանգոր», Մալայզիա)։

Կիսապաշտպաններ` Մոհամադ Աբու Հաշիշ, Իբրահիմ Սադե (երկուսն էլ` «Ալ Քարմա», Իրաք), Նուր Ալ Ռավաբդե («Սելանգոր»), Ռաջայի Այեդ («Ալ Հուսեյն»), Նազիր Ալ Ռաշդան («Կատար», Կատար), Մոհանադ Աբու Թահա («Ալ Քվա Ալ Ջավիա»), Ամեր Ջամուս («Ալ Զավրա»), Մոհամադ Ալ Դաուդ («Ալ Վահդաթ»)։

Հարձակվողներ` Մուսա Թամարի («Ռեն», Ֆրանսիա), Մահմուդ Ալ Մարդի («Ալ Հուսեյն»), Ալի Օլվան («Ալ Սայլիա», Կատար), Շարար («Ռաջա Կասաբլանկա», Մարոկկո), Իբրահիմ Սաբրա («Լոկոմոտիվա Զագրեբ», Խորվաթիա), Օդեհ Ֆախուրի («Պիրամիդս», Եգիպտոս), Ալ Ազայզեհ («Ալ Շաբաբ», Սաուդյան Արաբիա)։

Transfermarkt-ի վարկածով` Հորդանանը Մունդիալի ամենացածր տրանսֆերային արժեք ունեցող հավաքականն է` 19,88 միլիոն եվրո։

Միայն հավաքականի առաջատար, ֆրանսիական «Ռենի» վինգեր Մուսա Թամարիի արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։

«Ասպետները» մայիսի 31-ին ընկերական հանդիպում են անցկացրել` 1:4 հաշվով պարտվելով Շվեյցարիային։

Սելամիի գլխավորած թիմը նախքան Մունդիալը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի` հունիսի 8-ին մրցելով Կոլումբիայի հավաքականի դեմ։

Հորդանանցիներն ԱԱ-2026-ի J խմբում հունիսի 17-ին կհանդիպեն Ավստրիային, հունիսի 23-ին` Ալժիրին, իսկ հունիսի 28-ին` աշխարհի գործող չեմպիոն Արգենտինային։

Հիշեցնենք, որ Հորդանանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ է մասնակցելու աշխարհի առաջնությանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026