ԱԱ-2026-ի որակավորման փուլ. Ավստրալիան 7 գնդակ ուղարկեց Բանգլադեշի դարպասը 🎥

ԱԱ-2026-ի որակավորման փուլ. Ավստրալիան 7 գնդակ ուղարկեց Բանգլադեշի դարպասը 🎥

16/11/2023 - 15:58

Այսօր` նոյեմբերի 16-ին, մեկնարկեց ԱԱ-2026-ի Ասիայի գոտու որակավորման երկրորդ փուլը, որի 1-ին տուրում Ավստրալիայի հավաքականը I խմբի շրջանակում Մելբուռնում մրցեց Բանգլադեշի ընտրանու դեմ։

«Ագեվազները» հանդիպման ընթացքում ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 7:0 հաշվով։

Գրեհեմ Առնոլդի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ջեյմի Մաքլարենը, Միտչել Դյուկն իր անվան դիմաց գրանցեց դուբլ, իսկ Հարի Սութարն ու Բրենդոն Բորելոն աչքի ընկան մեկական անգամ։

Նշենք, որ այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

Լիբանան – Պաղեստին

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023