ԱԱ-2022. Մեքսիկան հաղթեց Սաուդյան Արաբիային, սակայն լքեց պայքարը🎥

ԱԱ-2022. Մեքսիկան հաղթեց Սաուդյան Արաբիային, սակայն լքեց պայքարը🎥

01/12/2022 - 01:45

ԱԱ-2022-ի C խմբի 3-րդ տուրում Մեքսիկայի հավաքականը Լուսայիլում մրցեց Սաուդյան Արաբիայի դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպման գրեթե ողջ ընթացքում «ացտեկներն» ունեին խաղային տոտալ առավելություն և հաղթեցին 2:1 հաշվով։

Խերարդո Մարտինոյի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Հենրի Մարտինն ու Լուիս Չավեսը։

Սաուդյան Արաբիայի միակ գոլը խփեց Սալեմ Ալ-Դավսարին։

Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ արաբների դարպասապահ Մոհամեդ Ալ-Օվայիսը, ով կատարեց 8 սեյվ։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Լեհաստան 0:2 Արգենտինա

C խումբի մրցաշարային աղյուսակը 3-րդ տուրից հետո վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Արգենտինա – 6 միավոր
  2. Լեհաստան – 4 միավոր
  3. Մեքսիկա – 4 միավոր
  4. Սաուդյան Արաբիա – 0 միավոր

Այսպիսով, Արգենտինան ու Լեհաստանը նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ Մեքսիկան ու Սաուդյան Արաբիան լքեցին պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023