ԱԱ-2022. Ավստրալիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

ԱԱ-2022. Ավստրալիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

09/11/2022 - 00:38

Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակում։

Ավստրալացիների գլխավոր մարզիչ Գրեհեմ Առնոլդը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Էնդրյու Ռեդմեյն («Սիդնեյ»), Մեթյու Ռայան («Կոպենհագեն», Դանիա), Դենի Վուկովիչ («Սենթրալ Կոսթ Մարիներս»)

Պաշտպաններ – Նաթանիել Ատկինսոն, Կայ Ռոուլզ (երկուսն էլ` «Հարթս», Շոտլանդիա), Ազիզ Բեհիչ («Դանդի Յունայթեդ», Շոտլանդիա), Միլոշ Դեգենեկ («Կալամբուս Քրյու», ԱՄՆ), Թոմաս Դենգ («Ալբիրեքս Նիգատա», Ճապոնիա), Ֆրանկ Կարաչիչ («Բրեշիա», Իտալիա), Ջոել Քինգ («Օդենսե», Դանիա), Հարի Սութար («Սթոք Սիթի», Անգլիա), Բեյլի Ռայթ («Սանդերլենդ», Անգլիա)

Կիսապաշտպաններ – Կեանու Բակուս («Սենթ Միրեն», Շոտլանդիա), Քեմերոն Դևլին («Հարթս», Շոտլանդիա), Այդին Հրուսթիչ («Վերոնա», Իտալիա), Ջեքսոն Իրվայն («Սանկտ Պաուլի», Գերմանիա), Ռայլի Մաքգրի («Միդլսբրո», Անգլիա), Արոն Մույ («Սելթիկ», Շոտլանդի)

Հարձակվողներ – Մարտին Բոյլ («Հիբերնիան», Շոտլանդիա), Ջեյսոն Քամինգ, Գարանգ Քուոլ (երկուսն էլ` «Սենթրալ Քոթ Մարիներս»), Միչել Դյուկ («Ֆաջիանո Օկայամա», Ճապոնիա), Քրեյգ Գուդվին («Ադելաիդա Յունայթեդ»), Մեթյու Լեկի, Ջեյմի Մակլարեն (երկուսն էլ` «Մելբուռն Սիթի»), Ավեր Մաբիլ («Կադիս», Իսպանիա)

Հավելենք, որ «ագեվազներն» աշխարհի առաջնության շրջանակում ընդգրկված են D խմբում և կմրցեն Ֆրանսիայի, Դանիայի ու Թունիսի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023