ԱԱԱ. Ռեալը ջախջախեց Ալ Ահլիին` դուրս գալով եզրափակիչ🎥

ԱԱԱ. Ռեալը ջախջախեց Ալ Ահլիին` դուրս գալով եզրափակիչ🎥

09/02/2023 - 00:58

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում մրցեց Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիի» դեմ։

Հանդիպումը մեկնարկեց հիմնականում հավասար և հետախուզական պայքարում, սակայն քիչ-քիչ այն սկսեց «բացվել», ինչից հետո կողմերն սկսեցին ունենալ գոլային պահեր։

42-րդ րոպեին «արքայական» ակումբն օգտագործեց իր գոլային պահերից մեկը և ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակում. աչքի ընկավ Վինիսիուսն` օգտվելով մրցակցի պաշտպանների բացթողումներից։

Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ «Ալ Ահլին» 46-րդ րոպեին ստիպված էր ևս մեկ գնդակ հանել սեփական դարպասից, որն իր անվան դիմաց գրանցեց Ֆեդե Վալվերդեն։

65-րդ րոպեին «Ալ Ահլիին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձա Ալի Մալուլը։

Նշենք, որ 87-րդ րոպեին «սերուցքայինները» կարող էին մեծացնել առավելությունը, սակայն Լուկա Մոդրիչը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը։

Ամեն դեպքում, «Ռեալը» 90+3-րդ րոպեին Ռոդրիգոյի ջանքերով մեծացրեց առավելությունը, ով հաշիվը դարձրեց 3:1։

Թվում էր` վերջ, այս խաղում այլևս գոլեր չեն գրանցվի, սակայն «սերուցքայինները» համաձայն չէին այդ սցենարի հետ և 90+8-րդ րոպեին մրցակցի դարպասը ևս մեկ գնդակ ուղարկեցին. գոլի հեղինակ դարձավ Սերխիո Արիբասը։

Այսպիսով, «Ռեալ Մադրիդը» հաղթեց 4:1 հաշվով` դուրս գալով աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ, որի շրջանակում փետրվարի 11-ին կմրցի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ հիլալի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023