ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլային նոր օրենքների ցանկը 🎥
ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլային նոր օրենքների ցանկը 🎥
10/06/2026 - 16:30

ՖԻՖԱ-ն Ֆուտբոլային միջազգային ասոցիացիաների խորհրդի (IFAB) հետ համատեղ ներկայացրել է ուժի մեջ մտած նոր օրենքները։

  • Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, որը մրցակցի հետ բախումից հետո խոսելիս ձեռքով կփակի բերանը, մրցավարի կողմից կարող է պատժվել կարմիր քարտով։ Այս օրենքը նպատակ ունի նվազեցնել միմյանց ռասիստական վիրավորանքներ հասցնելը։
  • Ֆուտբոլիստը կարող է պատժվել կարմիր քարտով, եթե մրցավարի կայացրած որոշումից հետո դժգոհի և լքի խաղադաշտը։ Կարմիր քարտ կարող է ստանալ նաև այն պաշտոնյան, որը խաղացողներին կդրդի հեռանալ խաղադաշտից։ Այս օրենքը նպատակ ունի ավելացնել մրցավարների որոշումների հանդեպ հարգանքն ու ֆուտբոլային կարգապահությունը։
  • Եթե մրցավարը համարի, որ դարպասից կատարվող հարվածը ձգձվում է, նա իրավունք ունի 5-վայրկյանանոց հետհաշվարկ սկսել։ Եթե այդ ընթացքում դարպասապահը կամ մեկ այլ խաղացող գնդակը չմտցնի խաղի մեջ, մրցավարը հակառակորդ թիմի օգտին իրավունք կունենա նշանակել անկնունային։
  • Նույն հետհաշվարկի օրենքը կգործի նաև եզրային նետման դեպում։ Եթե խաղացողը 5 վայրկյանի ընթացքում չվերսկսի խաղը, եզրային նետման իրավունքը կտրվի հակառակորդ թիմին։
  • Փոխարինվող խաղացողը պետք է խաղադաշտը լքի 10 վայրկյանի ընթացքում։ Հակառակ դեպքում փոխարինման մտնող խաղացողին թույլ կտրվի դաշտնել միայն 1 րոպե հետո։
  • Եթե ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բուժօգնություն է ստանում խաղադաշտում, ապա վերջում նա պետք է դուրս գա եզրային կամ դիմային գծից ու վերադառնա հանդիպման վերսկսումից միայն 1 րոպե հետո։ ՖԻՖԱ-ն վերոնշյալ օրենքներով փորձում է նվազացնել ժամանակի ձգձգումը։
  • Տեսակարկնապատկերների VAR համակարգն այսուհետ կարող է միջամտել սխալ ցույց տրված երկրորդ դեղին քարտի, սխալ նշանակված անկյունայինի, մրցավարի` որևէ ֆուտբոլիստի սխալ նույնականացման, ինչպես նաև նշանակված 11-մետրանոցից, տուգանայինից ու անկյունայինից առաջ հարձակվող թիմի թույլ տված կանոնների խախտումների որոշման վրա։

Աշխարհի 2026թ. առաջնությունը կլինի առաջին խոշոր մրցաշարը, որտեղ կկիրառվեն ուժի մեջ մտած նոր օրենքները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026