Ֆերրան Տորեսը ժամանել է Բարսելոնա` ավարտին հասցնելու իր տրանսֆերը📸

Ֆերրան Տորեսը ժամանել է Բարսելոնա` ավարտին հասցնելու իր տրանսֆերը📸

27/12/2021 - 12:52

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆերրան Տորեսը կարիերան շարունակելու է «Բարսելոնայի» կազմում։

Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով Diaro Sport-ին, հայտնում է, որ 21-ամյա ֆուտբոլիստն արդեն ժամանել է Բարսելոնա, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունը կատալոնական ակումբ։

Աղբյուրի փոխանցմամբ` Տորեսն այսօր` դեկտեմբերի 27-ին, բուժզննում կանցնի «Բարսելոնայի» համար և 5 տարվա պայմանագիր կկնքի «բլաուգրանասի» հետ։

Հիշեցնենք, որ «կապտանռնագույնները» իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Մանչեսթեր Սիթիին» վճարելու են 55+10 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022