Ֆերնանդո Լյորենտե. Սա իմ կարիերայի լավագույն պահերից է

Ֆերնանդո Լյորենտե. Սա իմ կարիերայի լավագույն պահերից է

18/04/2019 - 14:35

«Տոտենհեմի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման մասին: Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» 3-րդ գոլը, որը կիսաեզրափակչի ուղեգիր պարգևեց, խփել է հենց Լյորենտեն:

«Ի՜նչ երեկո էր… ուղղակի անհավանական է: Սա իմ կարիերայի լավագույն պահերից է:

Այո, ես ապրել եմ ֆանտաստիկ պահեր՝ հաղթանակները աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, Եվրոպա լիգայում և Իտալիայի չեմպիոնի տիտղոսը, բայց այս խաղը պատմություն է:

Դա խենթություն է, անել նման բան «Տոտենհեմի» պես ակումբի հետ՝ առաջին անգամ դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

Հավատում եմ տղաներին, վստահ եմ, որ կարող ենք նոր պատմություն գրել»,- Լյորենտեի խոսքերն է մեջբերում «Տոտենհեմի» պաշտոնական կայքը:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023