Ֆերնանդեշ. «Ե՞րբ է լինելու ՉԼ վիճակահանության երրորդ փուլը»

Ֆերնանդեշ. «Ե՞րբ է լինելու ՉԼ վիճակահանության երրորդ փուլը»

13/12/2021 - 21:03

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տեխնիկական բացթողման պատճառով ՈՒԵՖԱ-ն որոշել է չեղարկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքներն ու անցկացնել նոր վիճակահանություն։

Այդ իրադարձությանը յուրահատուկ կերպ է արձագանքել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը.

«Ե՞րբ է լինելու Չեմպիոնների լիգայի վիճակահանության երրորդ փուլը»,- գրել է պորտուգալացի ֆուտբոլիստը Twitter-ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի` կրկնակի վիճակահանություն անցկացնելու հիմնական «մեղավորը» «Մանչեսթեր Յունայթեդն» էր։

Բանն այն է, որ առաջին վիճակահանության ժամանակ, որպես մրցակից, «Վիլյառեալին» դուրս էր եկել «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն, քանի որ այդ ակումբները հանդես էին եկել միևնույն խմբում, չէին կարող կազմել զույգ, ինչից հետո «դեղին սուզանավի» համար նոր մրցակից հանվեց, որը «Մանչեսթեր Սիթին» էր։

Այդուհանդերձ, հաջորդը երբ բացվեց «Ատլետիկո Մադրիդի» «գնդակը», առաջին զամբյուղի «ափսեի» մեջից բացակայել է «Մանչեսթեր Յունայթեդի» «գնդակը», իսկ «կարմիր սատանենրը», ի վերջո, զույգ կազմեցին ՊՍԺ-ի հետ։

Արդյունքում, երկրորդ վիճակահանությունից հետո պարզ դարձավ, որ մանկունյական ակումբը մրցելու է «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022