Օրվա կայացած հետաքրքիր տրանսֆերները N3

Օրվա կայացած հետաքրքիր տրանսֆերները N3

09/09/2020 - 14:58

Անցնող օրերին բավականին հետաքրքիր տրանսֆերներ են իրականացվել, որոնք չեն վրիպել մեր աչքից։ Այժմ կներկայացնենք դրանցից մի քանիսը։

Պաբլո Մաֆեո «Շտուտգարտ» -> «Ուեսկա», վարձակալություն

Թվում է՝ սովորական տրանսֆեր է․ իսպանացի 23-ամյա պաշտպանը մի ակումբից վարձակալությամբ տեղափոխվել է մեկ այլ ակումբ, սակայն կար մի ժամանակ, երբ Պաբլո Մաֆեոն համարվում էր իսպանական ֆուտբոլի ամենահեռանկարային պաշտպաններից մեկը։

Պաբլո Մաֆեոն ժամանակին հանդես էր գալիս «Ժիրոնայի» կազմում, իսկ այդ ակումբը 2017/18 մրցաշրջանում առաջին անգամ նվաճել էր Լա լիգայի ուղեգիր։ Երբ «Բարսելոնան» հանդիպել էր «Ժիրոնային», Պաբլո Մաֆեոն լուրջ անհարմություններ էր ստեղծել Լեո Մեսսիի համար։ Ճիշտ է՝ կողմերի միջև կայացած առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 0։3 հաշվով վստահ հաղթանակ տարավ, սակայն արգենտինացի ֆուտբոլիստն այդպես էլ չկարողացավ գոլի հեղինակ դառնալ, քանի որ Մաֆեոն նրան շնչելու հնարավորություն չէր տվել։ Այդ ժամանակ Մաֆեոյի տրանսֆերային իրավունքները պատկանում էին «Մանչեսթեր Սիթիին», և խոսակցություններ կան, որ Մեսսին խաղի ընթացքում այնքան է տպավորված եղել երիտասարդ պաշտպանի խաղով, որ սկսել է հետաքրքրվել է նրանով՝ տալով մի շարք հարցեր։ Ինչպտես տեղեկացնում է Marca-ն՝ Մեսսին, ըստ երևույթին, իմացել է, որ Մաֆեոյի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Սիթիին», ինչպես նաև հարցրել է, թե նա քանի տարեկան է։ Հետագայում Լեո Մեսսիին նույնիսկ հարցազրույցներից մեկի ժամանակ հարցրել են, թե այսքան ժամանակ ո՞վ է եղել այն ֆուտբոլիստը, որն ամենալավն է հսկել նրան, արգենտինացի ֆուտբոլիստը տվել է հենց Մաֆեոյի անունը։

2017/18 մրցաշրջանում Մաֆեոն ընդհանուր առմամբ մասնակցեց 34 հանդիպման և դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ, ինչից հետո «քաղաքաբնակները» նրա տրանսֆերը 10 մլն եվրոյի դիմաց վաճառեցին գերմանական «Շտուտգարտին», սակայն 2018/19 մրցաշրջանից սկսած երիտասարդ պաշտպանին սկսել են տանջել տարբեր վնասվածքները և նա ավելի շատ բուժվել է, քան խաղադաշտ է դուրս եկել, սակայն 2019/20 մրցաշրջանը Մաֆեոն կրկին անցկացրեց «Ժիրոնայի» կազմում։ Կատալոնական ակումբը քիչ էր մնում կրկին հայտնվեր Լա լիգայում, սակայն Սեգունդայի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ պատասխան հանդիպման շրջանակում «Ժիրոնան» սեփական հարկի տակ վերջին վայրկյաններին գոլ բաց թողեց և անակնկալ պարտվեց «Էլչեին»։

«Ուեսկան» պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել է Լա լիգայի ուղեգիր և բնականաբար ավելի բարձրակարգ ֆուտբոլիստների կարիք ունի, այդ պատճառով Պաբլո Մաֆեոյի տարբերակը կատարյալ է բասկյան ակումբի համար։ Այժմ Լեո Մեսսին և Պաբլո Մաֆեոն հերթական անգամ կարող են բախվել միմյանց դեմ։

«Ուեսկան» 23-ամյա կիսապաշտպանին վարձակալել է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչից հետո կունենա խաղացողին գնելու անմիջական իրավունք։

Քրիստիանո Պիչինի «Վալենսիա» -> «Ատալանտա, վարձակալություն

«Ատալանտան» էլ շարունակում է ուժեղացնել իր կազմը՝ «Վալենսիայից» վարձակալելով ձախ պաշտպան Քրիստիանո Պիչինիին։

Ինչպես տեղեկացնում է Բերգամոն ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը, վարձակալությունը նախատեսված է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչից հետո ակումբը կունենա խաղացողին գնելու անմիջական իրավունք։

Կալում Վիլսոն «Բորնմութ» -> «Նյուքասլ», հիմնական գործարք, 22․25 մլն եվրո

Ջամալ Լյուիս «Նորվիչ» -> «Նյուքասլ», հիմնական գործարք, 16․5 մլն եվրո

Ջեֆ Հենդրիք «Բյորնլի» -> «Նյուքասլ», ազատ գործակալ

Ռայան Ֆրեյզեր «Բորնմութ» -> «Նյուքասլ», ազատ գործակալ

Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը չնայած չկարողացավ ձեռք բերել «Նյուքասլը», սակայն, կարծես թե «կաչաղակները» գումարի հետ կապված որևէ խնդիր չունեն։ Ակումբի ներկայիս սեփականատերը՝Մայքլ Էշլին, անցնող օրերին իր «գանձարանից» դատարկեց մոտ 39 մլն եվրո։

Ակումբը նախ 22․25 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց Անգլիայի հավաքականի կենտրոնական հարձակվող Կալում Վիլսոնին, ով հանդես էր գալիս «Բորնմութի» կազմու, իսկ «Նորվիչի» ձախ պաշտխան Ջամալ Լյուսն արժեցավ 16․5 մլն եվրո։ Վիլսոնի հետ կնքվել է 4, իսկ Լյուիսի հետ 5 տարվա պայմանագիր։

Վիլսոնի խաղընկեր Ռայան Ֆրեյզերն էլ «Նյուքասլի» շարքերը համալրեց անվճար, քանի որ դարձել էր ազատ գործակալ, իսկ մինչ այդ էլ ազատ գործակալի կարգավիճակով ակումբը ձեռք էր բերել նաև «Բյորնլիի» կենտրոնական կիսապաշպտան Ջեֆ Հենդրիքին։ Այս երկու ֆուտբոլիստները նույնպես համախատասխանաբար կնքել են 5 և 4 տարվա պայմանագրեր։

Աբդուլայե Դուկուրե «Վոթֆորդ» -> «Էվերտոն», հիմնական գործարք, 22 մլն եվրո

Խամես Ռոդրիգես «Ռեալ Մադրիդ» -> «Էվերտոն», հիմնական գործարք, 25 մլն եվոր

Ալան «Նապոլի» -> «Էվերտոն», հիմնական գործարք, 25 մլն եվրո

«Էվերտոնը» լրջորեն նախապատրաստվում է առաջիկա օրերին մեկնարկելիք մրցաշրջանին։ Մերսիսայդյան ակումբը բավականին հաջող համալրումներ ունեցավ, որոնք տեղի են ունեցել անցնող օրերին։

Ակումբը նախ 25 մլն եվրոյի դիմաց «Նապոլիից» ձեռք բերեց 29-ամյա բրազիլացի կիսապաշտպան Ալանին, ում հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր։

Սեպտեմբերի 5-ին ակումբը նույն՝ 25 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց նաև «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, ում հետ պայմանագիրը կնքվել է «2+1» տարբերակով։

Սեպտեմբերի 8-ին «Էվերտոնը» ևս մեկ կիսապաշտպանի տրանսֆերի մասին հայտարարեց։ 27-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Աբդուլայե Դուկուրեն «Վոթֆորդից» տեղափոխվեց «Էվերտոն»։ Գործարքն արժեցել է 22 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր։

Պատրիկ Շիկ «Ռոմա» -> «Բայեր», հիմնական գործարք, 26․5 մլն եվրո

«Բայերը» փորձում է լրացնել Կևին Ֆոլանդի և Կայ Հավերցի բացը, ովքեր ընթացիկ ամառային տարսֆերային պատուհանի ընթացքում ակումբից համապատասխանաբար հեռացան «Մոնակո» և «Չելսի»։

Լևերկուզենը ներկայացնող ակումբը 26 մլն եվրոյի դիմաց «Ռոմայից» ձեռք բերեց 24-ամյա չեխ հարձակվող Պատրիկ Շիկի տարնսֆերը, ով ավարտված մրցաշրջանը վարձակալությամբ նույնպես հանդես էր գալիս Բունդեսլիգայում՝ ներկայացնով «Լայպցիգը», որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցեց 28 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ «Ասպիրինայինները» Շիկի հետ կնքել են 5 տարվա պայմանագիր։

Պատրիկ Շիկը նոր ակումբի կազմում հանդես կգա «14» համարի խաղաշապիկով։

Ռաֆայել «Լիոն» -> «Իստամբուլ Բաշակշեհիր», ազատ գործակալ

Ռաֆայելին հիշո՞ւմ եք։ Միգուցե նրան շատերը կհիշեն «Մանչեսթեր Յունայթեդից»։ Կար մի ժամանակ, երբ Ռաֆայելը Սըր Ալեքս Ֆերգյուսոնի վստահելի ֆուտբոլիստներից մեկն էր, սակայն այդպես էլ չարդարացրեց ֆուտբոլային որևէ երկրպագուի սպասելիքները։

Բրազիլացի եզրային պաշտպանը 2015 թվականից հանդես էր գալիս «Լիոնի» կազմում, սակայն նույնիսկ Լիգա 1-ը ներկայացնող ակումբի հիմնական կազմում նա մշտական տեղ չուներ։ Այժմ նա 30 տարեկան է և ուղևորվեց Թուրքիա՝ փորձելով գոնե այնտեղ հաջողության հասնել։ Ֆուտբոլիստը հանդես կգա Թուրքիայի վերջին տարիների չեմպիոն «Իստամբուլ Բաշակշեհիրի» կազմում, որի հետ կնքել է 2 տարվա պայամանագիր։

Ռաֆայելի զույգ եղբայրը՝ Ֆաբիոն ընդհանրապես կորել է ռադարներից, սակայն, պարզվում է, նա նույնպես Լիգա 1-ում է։ Ֆաբիոն հանդես է գալիս «Նանտում»։ Ֆուտբոլասերները եղբայրներին հավանաբար կհիշեն հանրահայտ FIFA վիդեոխաղից, որտեղ նրանց վարկանիշը ժամանակի ընթացքում բավականին բարձրանում էր։

Յանիկ Ֆերեյրա Կարասկո «Դալիան» -> «Ատլետիկո Մադրիդ»

Բելգիացի վինգերը, ով վարձակալությամբ էր հանդես գալիս «Ատլետիկոյի» կազմում, մշտական պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ, սակայն գործարքի մանրամասները դեռևս հայտնի չեն։ Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր։

Ալեքսանդր Կոլարով «Ռոմա» -> «Ինտեր», հիմնական գործարք, 1․5 մլն եվրո

Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը «Ռոմայից» ձեռք է բերել սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովի տրանսֆերային իրավունքները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքն արժեցել է ընդամենը 1․5 մլն եվրո, իսկ 34-ամյա պաշտպանը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքել է «1+1» տարբերակով։

Քենեդի «Չելսի» -> «Գրանադան», վարաձակալություն

Էթհան Ամպադու «Չելսի» -> «Շեֆիլդ Յունայթեդ», վարձակալություն

Բրազիլացի եզրային կիսապաշտպան Քենեդին, ով ֆորմալ առումով 2015 թվականից համարվում է «Չելսիի» ֆուտբոլիստ, 2020/21 մրցաշրջանը կանցնացնի «Գրանադայի» կազմում։ Վարձակալությունը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ անդալուսական ակումբը դրա ավարտից հետո խաղացողին գնելու իրավունք կարծես թե չի ունենալու։

Անցնող 5 տարիների ընթացքում «Գրանադան» Քենեդու համար արդեն 4-րդ ակումբն է, որտեղ նա կանցկացնի վարձակալությամբ։

«Ազնվականները» ևս մեկ ֆուտբոլիստի են վարձակալությամբ տրամադրել։ Կենտրոնական պաշտպան Էթհան Ամպադուն 2020/21 մրցաշրջանը կանցկացնի «Շեֆիլդ Յունայթեդի» կազմում։ Վարձակալությունն ավարտվում է մրցաշրջանի ավարտին, իսկ ակումբը չի ունենալու նրան գնելու իրավունք։

Հիշեցնենք, որ Ամպադուն 2019/20 մրցաշրջանը վարձակալությամբ հանդես էր գալիս «Լայպցիգի» կազմում։

Ռիկարդո Կուարեժմա «Կազիմփաշա» -> «Վիտորիա Գիմարայես», ազատ գործակալ

Պորտուգալական ֆուտբոլի լեգենդներից մեկը վերադարձավ հայրենիք։ Ռիկարդո Կուրեժման հաջորդ երկու տարիները հանդես կգա «Վիտորիա Գիմարայեսի» կազմում։ Հատկանշական է, որ ակումբը բավականին յուրահատուկ կերպով է ներկայացրել Կուարեժմային։

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023