Վրաստանը 22 տարի անց մասնակից կունենա եվրագավաթային մրցաշարերի Լիգայի փուլում 🎥
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Իբերիա 1999»-ը Թբիլիսիում, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 2:1 հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիայի չեմպիոն «Լարնին»։
Վրաստանի չեմպիոնից գոլերը խփեցին Վախո Բեդոշվիլին ու Նիկա Սիխարուլաշվիլին։ Բրիտանացիներից աչքի ընկավ Ջեյմս Սիմսոնը։
Դիմակայության առաջին մրցավեճում կողմերը գոլեր չէին խփել. «Իբերիա 1999»-ը դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի «Յագելոնիա» (Լեհաստան) – «Ռեյնջերս» (Շոտլանդիա) զույգի հաղթողի դեմ։
Անդրեյ Դեմչենկոյի գլխավորած թիմը նվազագույնն ապահովեց տեղը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում։
«Իբերիան» 2004 թվականից ի վեր առաջին վրացական ակումբն է, որը նվաճեց եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր։
Նախորդը նման հաջողության հասել էր Թբիլիսիի «Դինամոն»` մասնակցելով ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության խմբային փուլին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# Անդրեյ Դեմչենկո, Եվրոպա-լիգա, Իբերիա-1999, Լարն, Կոնֆերենցիաների լիգա