Վլահովիչը Ա սերիայում մեկ օրացույցային տարում խփած  գոլերի քանակով կրկնել է Ռոնալդուի ռեկորդը

Վլահովիչը Ա սերիայում մեկ օրացույցային տարում խփած գոլերի քանակով կրկնել է Ռոնալդուի ռեկորդը

19/12/2021 - 19:40

Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ մրցեց «Սասուոլոյի» դեմ. հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։

«Ֆիորենտինայի» կազմից 51-րդ րոպեին աչքի ընկավ Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Դուշան Վլահովիչը։

Սերբ հարձակվողն 2021 թ. Ա սերիայի շրջանակում դարձել է 33 գոլի հեղինակ և մեկ օրացույցային տարվա ընթացքում խփած գոլերի քանակով կրկնեց «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, ով 2020 թ. նույնպես դարձել էր 33 գոլի հեղինակ։

Հատկանշական է, որ Վլահովիչը դեռևս կարող է գերազանցել Ռոնալդուի ցուցանիշը, քանի որ դեկտեմբերի 22-ին Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս մրցելու է «Վերոնայի» դեմ։

Հավելենք, որ 1960 թ սկսած` Ռոնալդուն ու Վլահովիչը միակ ֆուտբոլիստներն են, ովքեր Ա սերիայի մեկ տարվա ընթացքում խփել են 33 գալ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022