«Վիլյառեալը» խոշոր գումարով ձեռք է բերել «Չելսիի» ֆուտբոլիստին 📸
«Չելսիի» պաշտպան Ռենատու Վեյգան տեղափոխվել է «Վիլյառեալ», հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը 7 տարվա պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2032 թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` «դեղին սուզանավը» պորտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 24,5 միլիոն եվրո։
Այս գործարքը դարձել է «Վիլյառեալի» պատմության մեջ երկրորդ ամենաթանկ տրանսֆերը։ Ակումբն ավելի շատ գումարով ձեռք է բերել միայն Պակո Ալկասերին, որի տրանսֆերի համար 2020 թ. հունվարին Դորտմունդի «Բորուսիային» վճարել է 25 միլիոն եվրո։
22-ամյա Վեյգան «Չելսիում» էր 2024 թ. հուլիսից, 18 խաղում 2 գոլ ու 1 ասիստ է գրանցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Չելսի, Ռենատու Վեյգա, Վիլյառեալ, տրանսֆերներ