Վեսթ Հեմը կրկին հերոսանում է` այս անգամ էլ հաղթելով Չելսիին 🎥

Վեսթ Հեմը կրկին հերոսանում է` այս անգամ էլ հաղթելով Չելսիին 🎥

04/12/2021 - 18:51

Մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրը, որի առաջին խաղում «Վեսթ Հեմը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Չելսիի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ «մրճահարները» շարունակում են հաճելիորեն զարմացնել և «Չելսիին» նույնպես ձեռնունայն թողեցին ու հաղթեղին 3:2 հաշվով։

Թոմաս Տուխելի թիմը, հանդիպման ընթացքում երկու անգամ առաջ լինելով հաշվի մեջ, ոչ միայն չպահպանեց ձեռք բերած առավելությունը, այլև պարտվեց։

28-րդ րոպեին «ազնվականներին» առաջ մղեց Տիագո Սիլվան, 40-րդ րոպեին, Մանուել Լանսինին դիպուկ իրացնելով 11-մետրանոցը, հավասարեց հաշիվը, սակայն կողմերն ընդմիջման գնացին «Չելսիի» առավելությամբ. 44-րդ րոպեին աչքի ընկավ Մեյսոն Մաունթը։

Երկրորդ կեսում Դևիդ Մոյեսի սաները բեկեցին հանդիպման ընթացքը ու կարողացան հաղթանակ կորզել այս խաղում։ Նախ 56-րդ րոխեին աչքի ընկավ Ջարեդ Բոուենը, ապա 87-րդ րոպեի ` Արթուր Մասուակուն։

Այսպիսով, «Վեսթ Հեմը» վաստակեց 27 միավոր և զբաղեցնում 4-րդ հորիզոնականը։

«Չելսին» մնաց 33 միավորով և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն ընթացիկ տուրից հետո «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» հաղթանակների դեպքում կարող է նահանջել մինչև երրորդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022