Վահան Բիչախչյանի գոլը Կռակովիայի դեմ խաղում 🎥
Լեհական Էքստրակլասայի 26-րդ տուրում «Պոգոն Շեցինը» տնային խաղում 3:1 հաշվով հաղթեց «Կռակովիային»։
Տանտերերի կազմից 83-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Վահան Բիչախչյանը և արդեն 87-րդ րոպեին ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։
Հայ ֆուտբոլիստը Էքստրակլասայի ընթացիկ առաջնությունում 5-րդ գոլը խփեց։
Բիչախչյանը պաշտոնական խաղերում նախորդ գոլը խփել էր 2023 թ. նոյեմբերի 25-ին, երբ գրավեց «Ստալ Մելեցի» դարպասը։
«Պոգոնը» վաստակեց 44 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը։ «Կռակովիան», 28 միավորով, 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էկստրակլասա, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան