Վալենսիա – Ռեալ, Վիլյառեալ – Ռայո Վալեկանո հանդիպումները հետաձգվել են
Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրի «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» և «Վիլյառեալ» – «Ռայո Վալեկանո» հանդիպումները երկրում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով հետաձգվել են, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։
Իսպանիայի հարավ-արևելքում գտնվող Վալենսիայի շրջանում հորդառատ անձրևները համատարած ջրհեղեղի հետևանք են դարձել։ Ըստ վերջին տեղեկությունների` մահացել է 95 մարդ։
Վալենսիայի որոշ շրջաններ հեղեղված ճանապարհների պատճառով շրջափակվել են և կորցրել կապն արտաքին աշխարհի հետ։
Բնական աղետի պատճառով հետաձգվել են նաև Իսպանիայի երկրորդ լիգայի` Սեգունդայի 13-րդ տուրօ «Կաստելիոն» – «Ռասինգ», «Էլդենսե» – «Ուեսկա» և «Լևանտե» – «Մալագա» հանդիպումները։
Բոլոր հանդիպումների ժամանակցույցի վերաբերյալ Լա լիգան հանդես կգա հավելյալ հայտարարությամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լա-լիգա, Ռայո Վալեկանո, Ռեալ Մադրիդ, Սեգունդա, Վալենսիա, Վիլյառեալ