Սերբիան խոշոր անակնկալ մատուցեց և հաղթեց Պորտուգալիային` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

Սերբիան խոշոր անակնկալ մատուցեց և հաղթեց Պորտուգալիային` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

15/11/2021 - 01:45

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Սերբիայի հավաքականը A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Պորտուգալիայի ընտրանու դեմ։

Հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ, քանի որ պորտուգալացիներն արդեն 2-րդ րոպեին Ռենատո Սանչեսի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։

Հյուրերը բաց թողած գոլից հետո տիրեցին նախաձեռնությանն ու 33-րդ րոպեին խփեցին պատասխան գնդակը. աչքի ընկավ Դուշան Տադիչը։

Առաջին կեսում այլևս գոլեր չգրանցվեցին. կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսն անցավ հավասար պայքարում և գրեթե առանց գոլային պահերի։

Երբ թվում էր` խաղն ավարտվելու է ոչ-ոքի արդյունքով, 90-րդ րոպեին սերբերը երկրորդ կեսում կատարած իրենց առաջին ու վերջին դիպուկ հարվածով հաղթանակ կորզեցին։ Անկյունայինի խաղարկումից հետո գլխի դիպուկ հարվածով հաղթանակ գոլը խփեց Ալեքսանդր Միտրովիչը։

Այսպիսով, Դրագան Ստոյկովիչի սաները խոշոր անակնկալ մատուցեցին և հաղթեցին 2:1 հաշվով։

Սերբիան A խմբի շրջանակում վաստակեց 20 միավոր, շրջանցեց Պորտուգալիային և բարձրացավ 1-ին հորիզոնական` նվաճելով աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։

Պորտուգալիան մնաց 17 միավորով և խմբում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը ու 2022 թ. մարտին կմասնակցի որակավորման փլեյ-օֆֆ փուլին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022