Ռոման ու Նապոլին չպարզեցին հաղթողին🎥

Ռոման ու Նապոլին չպարզեցին հաղթողին🎥

24/10/2021 - 21:45

Իտալական Ա սերիայի 9-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Նապոլիի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցել է հիմնականում «Նապոլիի» տարածքային առավելությամբ, սակայն, գոլային պահերի առումով, հիմնականում հավասար պայքար է ծավալվել։

Երկու ակումբների ֆուտբոլիստները ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն կողմերից մեկին այդպես էլ չհաջողվեց կորզել հաղթանակ։

Այսպիսով, «Ռոման» ու «Նապոլին» չպարզեցին հաղթողին. գրանցվեց 0:0 հաշիվը։

Հավելենք, որ նեապոլիտանական ակումբն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում առաջին անգամ կորցրեց միավորներ։

Լուչիանո Սպալետիի թիմն այս ոչ-ոքիից հետո վաստակեց 25 միավոր և վերադարձավ 1-ին հորիզոնական։

Նույնքան միավոր ունի նաև «Միլանը», որը, սակայն, լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Ռոման» վաստակեց 16 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor