Ռեալը ձախողվում է` տարվա առաջին խաղում պարտվելով Խետաֆեին🎥

Ռեալը ձախողվում է` տարվա առաջին խաղում պարտվելով Խետաֆեին🎥

02/01/2022 - 18:55

Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Խետաֆեի» դեմ։

Հանդիպումը մեկնարկեց բավական անսպասելի, քանի որ «Խետաֆեի» ֆուտբոլիստներն արդեն 9-րդ րոպեին Էնես Ունալի խփած գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում «արքայական» ակումբը, ունենալով տարածքային ու խաղային լուրջ առավելություն ստեղծելով մի շարք իրական գոլային պահեր, միևնույնն է, չկարողացավ խուսափել պարտությունից ու խփել պատասխան գնդակը։

Այսպիսով, «Խետաֆեն» 1:0 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց «Ռեալի» նկատմամբ, վաստակեց 18 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։

Կառլո Անչելոտիի թիմն էլ տարին սկսեց պարտությամբ և մնաց 46 միաբորով ու շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022