ՊՍԺ-ն առանց խնդիրների հաղթեց Ռենին (տեսանյութ)

ՊՍԺ-ն առանց խնդիրների հաղթեց Ռենին (տեսանյութ)

28/01/2019 - 02:08

Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Ռենին»:

Հանդիպման մեկնարկից 7 րոպե անց Կավանին գլխի դիպուկ հարվածով բացել է հաշիվը, իսկ 28-րդ րոպեին Նիանգը հավասարեցրել է այն:

60-րդ րոպեին Դի Մարիան դարձյալ առաջ է մղել փարիզյան թիմին, իսկ 6 րոպե անց Մբապեն ընդգծել է տանտերերի առավելությունը: Եւս 5 րոպե անց Կավանին դուբլ է ձևակերպել և սահմանել վերջնարդյունքը՝ 4:1:

Այս հաղթանակից հետո Լիգա 1-ի գործող չեմպիոնը 56 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022