Պյանիչը Մորատային ու Դե Լիխտին խորհուրդ է տվել լավ մտածել Բարսելոնա տեղափոխվելուց առաջ

Պյանիչը Մորատային ու Դե Լիխտին խորհուրդ է տվել լավ մտածել Բարսելոնա տեղափոխվելուց առաջ

05/01/2022 - 14:28

«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Բեշիկթաշի» կազմում, խոսել է «Յուվենտուսի» ֆուտբոլիստներ Ալվարո Մորատայի և Մաթիաս դե Լիխտի` կատալոնական ակումբ հավանական տեղափոխությունների մասին.

«Մինչ այս պահը Մորատան հիանալի կարիերա է ունեցել։ Նա խաղացել է այնպիսի բարձրակարգ ակումբներում, ինչպիսիք են «Ռեալը», «Չելսին», «Ատլետիկոն» և «Յուվենտուսը»։

Երբեմն ֆուտբոլիստներին նոր մարտահրավերներ են անհրաժեշտ, սակայն ես երկու անգամ ավելի շատ կմտածեի, նախքան այն ակումբից հեռանալը, որտեղ ինձ լավ եմ զգում։

Իհարկե, Մորատան ավելի լավ գիտի, թե ինչպես վարվել, սակայն «Բարսելոնան» գլխավոր մարզիչ է նշանակել Խավիին, ով հիանալի է տիրապետում ակումբի ներքին խոհանոցին, բայց ես էլ մշտապես լսել եմ, որ Մորատան երջանիկ է «Յուվենտուսում»։

Եթե նույնիսկ առաջարկ ես ստանում «Բարսելոնայից», ապա մշտապես պետք է շատ մտածել դրա մասին։

Դե Լի՞խտը։ Նա երեք տարվա պայմանագիր ունի «Յուվեի» հետ և հավատարիմ է ակումբին։ Բացի դրանից, ես չգիտեմ` «Բարսելոնան» հետաքրքրված է նրա ծառայություններով, թե` ոչ։

Նա հիանալի ընտրություն է կատարել` որոշելով տեղափոխվել «Յուվենտուս». չէ՞ որ այնտեղ են խաղում նաև Լեոնարդո Բոնուչին ու Ջորջիո Կիելինին։

Դե Լիխտը երջանիկ է «Յուվենտուսում», իսկ երբ դու երջանիկ ես, ավելի լավ է չհեռանաս։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա»,- բոսնիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Նշենք, որ «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է Ալվարո Մորատայի ծառայություններով և անում է ամեն ինչ, որպեսզի նրան ձեռք բերի արդեն ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչ վերաբերում է Մաթիաս դե Լիխտին, ապա հաճախ հոլանդացի պաշտպանի ապագան նույնպես կապում են կատալոնական ակումբի հետ։

Հիշեցնենք, որ Միրալեմ Պյանիչը Մաթիաս դե Լիխտի հետ2019-2020 թթ. հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում, ինչից հետո 60 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բարսելոնա»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022