Պաշտոնական. Ռոբին Գոսենսը տեղափոխվեց Ինտեր

Պաշտոնական. Ռոբին Գոսենսը տեղափոխվեց Ինտեր

28/01/2022 - 00:12

Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ատալանտայի» պաշտպան Ռոբին Գոսենսին։

Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո «Ինտերը» 25 մլն եվրոյի դիմաց կգնի գերմանացի լատերալի տրանսֆերային իրավունքները։

Վարձակալության ավարտից հետո Ռոբին Գոսենսը միլանյան ակումբի հետ կկքնի 4 տարվա պայմանագիր` տարեկան 2.5 մլն եվրո աշխատավարձով։

Ռոբին Գոսենսը «Ատալանտայի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. հուլիսից, որ մարզաշապիկով անցկացրել է 157 հանդիպում` դառնալով 29 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022