Պաշտոնական. Նարդին Մուլահուսեյնովիչը հեռացավ «Նոայից» 🎥/📸
«Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը տեղափոխվել է սերբական «Վոյվոդինա», տեղեկացնում է Հայաստանի գավաթակրի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։
«Նոան» բացահայտել է, որ բոսնիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար ստացել է նրա նախկին տրանսֆերային արժեքից երեք անգամ ավելի շատ գումար` մոտ 690 հազար եվրո։
Հայկական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստին նախորդ ամռանն էր 230 հազար եվրոյով ձեռք բերել բոսնիաիան «Զրինսկիից»։
Գործարքը դարձել է Fastex Պրեմիեր լիգայի պատմության մեջ երկրորդ ամենաթանկարժեք վաճառքը։
Transfermarkt-ի տվյալներով` Միայն Էդգար Մալաքյանի` 2012թ. «Փյունիկից» Պլզենի «Վիտորիա» տեղափությունն է եղել ավելի թանկ` 750 հազար եվրո։
Մուլահուսեյնովիչը «Նոայում 42 խաղում խփել է 16 գոլ, կատարել 4 ասիստ։ ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Transfermarkt, Նարդին Մուլահուսեյնովիչ, Նոա, Վոյվոդինա, տրանսֆերներ