ՉԼ. Փյունիկն իմացավ որակավորման առաջին փուլի  իր մրցակցին

ՉԼ. Փյունիկն իմացավ որակավորման առաջին փուլի իր մրցակցին

14/06/2022 - 14:12

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայանում է Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

Մրցաշարի այդ փուլից պայքարն է սկսելու նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը»։

Վիճակահանության արդյունքում «Փյունիկը» կմրցի Ռումինիան ներկայացնող «Կլուժի» դեմ։

Նշենք, որ «Փյունիկն» առաջին հանդիպումը կանցկացնի Երևանում, իսկ պատասխան խաղը` մրցակցի հարկի տակ։

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումնները կկայանան հուլիսի 5-6-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 12-13-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022