ՉԼ ուղեգիր նվաճած ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել «Կոմոյում», տեղեկացնում է ինսայդեր Իվան Կարպովը։
Մեկ ամիս առաջ իտալական ակումբի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը զանգահարել է Հայաստանի ազգային հավաքականի ավագին` հայտնելով, որ նրան ուզուն է տեսնել իր թիմում։
25-ամյա կիսապաշտպանն սպասում է «Բիանկոբլուի» հետագա քայլերին, քանի որ առաջարկ ունի նաև «Ալ Ահլիից»։
Սաուդյան ակումբն ուզում է Սպերցյանի վերջնական համաձայնությունն ստանալ, որպեսզի կարողանա նրա տեղափոխության հարցում բանակցություններ սկսել «Կրասնոդարի» հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջիդան ներկայացնող ակումբը հայ ֆուտբոլիստի տեղափոխության համար պատրաստ է վճարել 25 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ «Կոմոն» Իտալիայի Ա սերիայի ավարտված մրցաշրջանում 71 միավորով 4-րդ տեղն է զբաղեցրել` պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ա-սերիա, Ալ Ահլի, Էդուարդ Սպերցյան, Կոմո, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Չեմպիոնների-լիգա, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, Սեսկ Ֆաբրեգաս, տրանսֆերներ