ՉԼ. Բելինգեմի սուպեր գոլն ու «Ռեալի» ջախջախիչ հաղթանակը 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 5:1 հաշվով կամային հաղթանակ տարավ ՊՍՎ-ի նկատմամբ։
Նիդերլանդների չեմպիոնից հաշիվը 32-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց 37-ամյա խորվաթ վետերան վինգեր Իվան Պերիշիչը։
50-րդ րոպեին «Արքայական ակումբից» հաշիվը հավասարեցրեց թիմի ավագ Ֆեդերիկո Վալվերդեն։
60-րդ րոպեին հեռահար հարվածով անզուգական գոլ խփեց Ջուդ Բելինգեմն ու առաջ մղեց արդեն մադրիդյան գրանդին։
64-րդ ու 84-րդ րոպերենին աչքի ընկավ Կիլիան Մբապեն` գրանցելով դուբլ։
Հանդիպման վերջակետն էլ 87-րդ րոպեին դրեց Վինիսիուսը։
Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թիմը Լիգայի փուլում հաղթել է բոլոր խաղերն ու 15 միավորով առաջին տեղում է։ ՊՍՎ-ն 4 միավորով 27-րդն է։
Հանդիպման մյուս գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml