Էմերի. Պետք է շարունակել ռիսկի դիմել և օգտվել թոփ 4-ում հայտնվելու հնարավորությունից:

Էմերի. Պետք է շարունակել ռիսկի դիմել և օգտվել թոփ 4-ում հայտնվելու հնարավորությունից:

08/04/2019 - 18:37

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին «Էվերթոնից» կրած պարտությունից հետո խոսել է ԱՊԼ-ի թոփ 4-ում մնալու հնարավորության մասին:

««Արսենալը» պետք է հետևողական լինի ԱՊԼ-ի բոլոր խաղերում: Մենք պարտվեցինք և չկարողացանք դա անել, բայց մենք հնարավորություն կունենանք մյուս խաղերում: Դա կախված է մեզնից:

«Էվերթոնից» կրած պարտությունից հետո կարելի է բարկանալ, որ մենք բաց թողեցինք 3 միավոր, բայց ամեն ինչ մեր ձեռքերում է: Պետք է շարունակել ռիսկի դիմել և օգտվել թոփ 4-ում հայտնվելու հնարավորությունից:»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Արսենալը» վաստակել է 63 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը. նույնքան միավոր ունի նաև «Չելսին»:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022