ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 2021/22 մրցաշրջանի «Լավագույն  մարզիչ» մրցանակի հավակնորդներին

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 2021/22 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդներին

12/08/2022 - 17:28

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2021/22 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդները։

Մրցանակին հավակնելու են Կառլո Անչելոտին («Ռեալ Մադրիդ»), Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»)։

Կազմակերպությունը հրապարակել է նաև այն մասնագետների ցանկը, որոնց չի հաջողվել ընդգրկվել լավագույն եռյակում.

4. Օլիվեր Գլասներ («Այնտրախտ») – 75 միավոր

5. Ունայի Էմերի («Վիլյառեալ») – 74

6. Ժոզե Մոուրինիո («Ռոմա») – 51

Հավելենք, որ մրցանակը կհանձնվի օգոստոսի 25-ին` Ստամբուլում` հատուկ միջոցառման ժամանակ, որի ընթացքում կայանալու է նաև Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022