Նիդերլանդների Էրեդիվիզիայում 9:0 հաշվով հաղթանակ է գրանցվել 📸
Նիդերլանդների Էրեդիվիզիայում 9:0 հաշվով հաղթանակ է գրանցվել 📸
01/11/2026 - 21:54

Նիդերլանդների Էրեդիվիզիայի 11-րդ տուրում «Տվենտեն» մրցակցի դաշտում 9:0 հաշվով ջախջախել է «Էսելսիորին»։

Էնսխեդե քաղաքը ներկայացող ակումբից պոկեր է գրանցել Նիդերլանդների ազգային հավաքականի հարձակվող Վաութ Վեգորսթը, Դան Ռոթսը երկու գոլ է խփել, մեկական անգամ աչքի են ընկել Թոմաս վան դեն Բելթն ու Յորդի Բավուան։

«Տվենտեի» վինգեր Սոնդրե Էրյասեթերն ասիստների պենտա-տրիկ է ձևակերպել` կատարելով 5 գոլային փոխանցում։

«Էքսելսիորը» 5-րդ րոպեից` Նեստո Գրոենի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով ու բոլոր գոլերը բաց է թողել կարմիր քարտից հետո։

«Տվենտեն» կրկնել է ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Ակումբը նախկինում ևս երկու անգամ մրցակցիներին հաղթել էր 9:0 հաշվով` առավելության հասնելով «Էմենի» (1994թ.) և «Ուրկի» (1999թ.) նկատմամբ։

«Տվենտեն» 23 միավորով 4-րդ տեղում է, «Էքսելսիորը»` 11 միավորով 15-րդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026