Նիդերլանդական ակումբը «Բարսայից» 20 միլիոն է պահանջում
Նիդերլանդական ակումբը «Բարսայից» 20 միլիոն է պահանջում
22/11/2026 - 17:30

«Բարսելոնան» հետաքրքրված է «Տվենտեի» պաշտպան Ռուդ Նեյստադի ծառայություններով, հայտնում է Diario Sport-ը։

«Բլաուգրանան» 18-ամյա ֆուտբոլիստին մտադիր է ձեռք բերել ձմռանը։ Նիդերլանդցի պաշտպանը, որը նախկինում ուզում էր մնալ «Տվենտեում», այժմ ավելի կողմ է տեղափոխությանը։

Նիդերլանդական ակումբը երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերը կվաճառի, եթե վճարվի 20 միլիոն եվրո։

«Բարսելոնան» չի ուզում վճարել այդքան գումար` հաշվի առնելով Նեյստեդի տարիքն ու նրա` մեծահասակների ֆուտբոլում քիչ փորձը։

Բացի դա, «Տվենտեն» տրանսֆերին միայն մեկ պայմանով է համաձայն։ Էնսխեդեն ներկայացնող ակումբը համաձայն կլինի ֆուտբոլիստի տեղափոխությանը, եթե նա մինչև հուլիս շարունակի վարձավճարով խաղալ թիմում։

Նիդերլանդների Մ21 հավաքականի պաշտպանին ձեռք բերել ցանկանում են նաև «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին», բայց նա նախընտրում է տեղափոխվել «Բարսելոնա»։ «Կապտանռնագույնների» խաղային փիլիսոփայությունն ավելի հոգեհարազատ է Նեյստեդին։

Ռուդ Նեյստեդը «Տվենտեի» համակարգում է 2019թ. հուլիսից, որի հիմնական թիմում 43 խաղում խփել է 3 գոլ, կատարել 1 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026