Մոուրինյու. Ռակիտիչը դաշտում լավն է, բայց պետք է աշխատի իր Instagram-ի վրա

Մոուրինյու. Ռակիտիչը դաշտում լավն է, բայց պետք է աշխատի իր Instagram-ի վրա

03/03/2019 - 18:56

Ժոզե Մոուրինյուն երեկ կայացած Էլ Կլասիկոյից հետո կիսվել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի մասին իր կածիքով.

«Մինչ գնալս թույլ տվեք մի բան ասեմ, ես սա վաղուց էի ուզում ասել. Իվան Ռակիտիչն աշխարհի ամենաթերագնահատված Ֆուտբոլիստներից մեկն է:

Իմ կածիքով նա պետք է աշխատի իր Instagram-ի և սոցիալական ցանցերում իր էջերի վրա, որովհետև այս պահին դա շատ կարևոր է, իսկ Իվանը դրանում լավը չէ, նա դաշտում է լավը:

Նա բոլոր առումներով ֆանտաստիկ խաղացող է: Աջ եզրում կատարում է պաշտպանողական աշխատանք, որպեսզի օգնի Մեսսիին:

Ինչ վերաբերում է գնդակի տիրապետմանը, նա աայդ հարցում էլ է ֆանտաստիկ, պարզ և էֆեկտիվ: Նա ամենաթերագնահատված խաղացողներից մեկն է:»,- ասել է Մոուրինիոն beIN Sports-ի եթերում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023