Մոուրինիո. «Եթե հաշիվը դարձնեինք 5:0, մարդիկ կանջատեին հեռուստացույցը»

Մոուրինիո. «Եթե հաշիվը դարձնեինք 5:0, մարդիկ կանջատեին հեռուստացույցը»

24/01/2022 - 11:59

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս գոլառատ խաղում 4:2 հաշվով հաղթեց «Էմպոլիին»։

Հանդիպման առաջին կեսից հետո «գայլերը» հաղթում էին 4:0 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում «Էմպոլիի» ֆուտբոլիստները 2 գնդակ հետ բերեցին։

Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն.

«Մենք գիտեինք, որ «Լացիոն», «Ատալանտան» ու «Ֆիորենտինան» միավորներ են կորցրել, այդ պատճառով էլ շատ կարևոր էր հաղթել այս խաղում։

Դուք իզուր չեք նայել երկրորդ խաղակեսը։ Եթե մենք հաշիվը դարձնեինք 5:0, մարդիկ կանջատեին հեռուստացույցը, ուստի մենք այս հանդիպման դիտողունակությունը բարձր մակարդակի վրա պահեցինք։

Շնորհավորում եմ իմ թիմին հաղթանակի կապակցությամբ, շնորհավորում եմ նաև «Էմպոլիի» ֆուտբոլիստներին, որ, չնայած լուսատախտակին վառվող 0:4 հաշվին, վերգտան իրենց և սկսեցին հավատալ սեփական ուժերին»,- «Յուրահատուկի» խոսքերը մեջբերում է «ջալոռոսիների» պաշտոնական կայքը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022