Միլանն ուշքի է գալիս` խոշոր հաշվով հաղթելով Ջենոային🎥

Միլանն ուշքի է գալիս` խոշոր հաշվով հաղթելով Ջենոային🎥

02/12/2021 - 01:39

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Ջենոայի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «ռոսոներիներն» ունեին առավելություն և մրցակցին հաղթեցին խոշոր` 3:0 հաշվով։

Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ջունիոր Մեսիասը, մեկ գոլ էլ խփեց Զլատան Իբրահիմովիչը։

Այսպիսով, Ա սերիայի շրջանակում «Միլանը» հոկտեմբերի 31-ից ի վեր տոնեց առաջին հաղթանակը, վաստակեց 35 միավոր, շրջանցեց «Ինտերին»` վերադառնալով 2-րդ հորիզոնական։

«Ջենոան» մնաց 10 միավորով և զբաղեցնում է 18-րդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022